Փորձառու դերձակ
Website Harmony Yerevan
Հայաստանի առաջատար նորաձևության տներից մեկը՝ «Harmony Yerevan»-ը, ընդլայնում է իր ստեղծագործական և պրոֆեսիոնալ թիմը և հրավիրում է աշխատանքի փորձառու դերձակների, ովքեր սիրում են ճշգրտություն, որակ և մանրուքների արվեստը։
Հիմնական պարտականությունները՝
• Իրականացնել բարձրակարգ կար և ձևավորում՝ հաստատված նմուշների և տեխնիկական առաջադրանքների համաձայն,
• Սերտ համագործակցել ստեղծագործական տնօրենի և թիմի անդամների հետ,
• Ապահովել արտադրանքի անթերի որակ և ճշգրտություն յուրաքանչյուր փուլում։
Պահանջներ՝
• Համապատասխան կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կարի ոլորտում,
• Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահ մոտեցում աշխատանքին։
Միացիր «Harmony Yerevan»-ին, կերտիր նորաձևությունը մեզ հետ։