Loading Events

« All Events

  • This event has passed.
Nov 7

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԵԹՈՆ

November 7, 2025 @ 8:00 am - November 30, 2025 @ 4:27 pm

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԵԹՈՆ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ
Վորլդ Վիժն Հայաստանը՝ «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում, հայտարարում է Երիտասարդական հեքեթոնի մեկնարկը։
🎯 Նպատակն է՝ զորեղացնել երիտասարդներին՝ խթանելով համայնքների զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) նորարարական և խելացի լուծումների միջոցով։
🏆Հեքեթոնի հաղթող երեք թիմերը կստանան փոքր դրամաշնորհներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամից․
🥇1-ին տեղ – €6000
🥈2-րդ տեղ – €4000
🥉3-րդ տեղ – €2000
Բացի դրանից՝ հաղթողները կստանան նաև մենթորական աջակցություն՝ ինչպես ծրագրի մշակման, այնպես էլ իրագործման ընթացքում։
📌 Բաց չթողնեք հնարավորությունը՝ փոխելու Ձեր համայնքը նորարարական գաղափարներով։
Մանրամասների և գրանցման համար անցեք հղումով՝
—————————————————————————
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։