| Պաշտոնի անվանում` |
B2B վաճառքների համակարգող |
| Տնօրինություն` |
Կորպորատիվ վաճառքի վարչություն, Կոմերցիոն տնօրինություն |
| Հիմնական պարտականություններ`
|
- Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա կորպորատիվ հաճախորդների հետ;
- Կազմակերպել նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման գործընթացը;
- Վերլուծել կորպորատիվ հաճախորդների պահանջները և կազմել համապատասխան կոմերցիոն առաջարկներ;
- Հաստատել երկարաժամկետ համագործակցություն հաճախորդների հետ և տրամադրել գրավիչ կոմերցիոն առաջարկներ;
- Ապահովել հիմնական ցուցանիշների կատարումը:
|
| Կրթություն` |
|
| Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` |
- Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն;
- Բիզնեսի և տնտեսագիտության ոլորտների բազմակողմանի իմացություն;
- Հաղորդակցվելու և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
- Հաշվետվություններ պատրաստելու, գործնական
- թղթակցություն վարելու և շնորհանդեսներ անցկացնելու հմտություններ;
- Մարդկանց հետ բարդ իրավիճակներում շփվելու
- ունակություն;
- Պատասխանատվության զգացողություն;
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
- Արդյունքներին հասնելու համառություն;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
|
| Աշխատանքային փորձ` |
- Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:
|
| Փոխհատուցումներ և արտոնություններ |
- Առողջության ապահովագրություն;
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն — day-off (արձակուրդային օրերից զատ);
- Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:
|