Ծրագրի մասին
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցության շնորհիվ իրականացնում է «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպում է հատուկ եռօրյա դասընթաց Երևան քաղաքում ս․թ․ նոյեմբերի 14-16-ին, ժամը 11:00-ից 17:00-ը, Արցախից տեղեհանված այն շահույթ չհետապնդող (կարող են դիմել նաև սոցիալական ձեռնարկատիրությունները, որոնք իրենց շահույթն օգտագործում են հասարակական ծրագրեր իրականացնելու համար) ու ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, ովքեր նպատակ ունեն շարունակել իրենց գործունեությունը: Ծրագրին կարող են դիմել նաև գրանցված ՀԿ-ները, որոնք իրականացնում են ծրագրեր՝ ի աջակցություն Արցախից տեղահանվածներին։
Դասընթացի մասին
Դասընթացներն իրականացվելու են Երևան քաղաքում: Դասընթացների գրաֆիկ`
Դասընթաց 1. Դրամաշնորհային հայտերի նախապատրաստում
Դասընթաց 2․ Ռազմավարական պլանավորում
Դասընթաց 3. Նախագծերի կառավարում
Դասընթաց 4. Նախագծերի ֆինանսական կառավարում
Դասընթաց 5. Դոնորների հետ հարաբերություններ և հաղորդակցության հմտություններ
Դասընթաց 6. Ծրագրային հաշվետվություններ ու մոնիթորինգ
Ուշադրություն՝ Դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցները, հնարավորություն կունենան դիմել փոքր դրամաշնորհի՝ իրականացնելու շահույթ չհետապնդող նախագիծ։
Դասընթացներն ԱՆՎՃԱՐ են: Դասընթացի ընթացքում առաջարկվելու է ճաշի և սուրճի ընդմիջում: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ, ինչպես նաև ընձեռնվելու է հնարավորություն ստանալ անհատական խորհրդատվություն դասընթացներից հետո: Դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը 12 մասնակից:
Ով կարող է մասնակցել
— Շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպությունների (ՀԿ, Հիմնադրամ) ներկայացուցիչներ, որոնք գործել են Արցախում և շարունակում են իրենց գործունեությունը նոր համայնքում (կարող է դիտարկվել նաև Ս/Ձ գործունեություն իրականացնող կառույցների մասնակցությունը)։
— Շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպությունների (ՀԿ, Հիմնադրամ) ներկայացուցիչներ, որոնք գործել են Արցախում և շարունակում են իրենց գործունեությունը նոր համայնքում (կարող է դիտարկվել նաև Ս/Ձ գործունեություն իրականացնող կառույցների մասնակցությունը)։
— Շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպությունների (ՀԿ, Հիմնադրամ) ներկայացուցիչներ, որոնք գործում են Հայաստանի տարածքում և իրականացնում են ծրագրեր՝ աջակցելու Արցախից տեղահանվածներին։
Պահանջներ
— Առնվազն մեկ տարվա ծրագրերի իրականացման փորձ (այն կազմակերպությունում/ակտիվ խմբում, որը ներկայացնելու եք)
— Առնվազն մեկ տարվա ծրագրերի իրականացման փորձ (այն կազմակերպությունում/ակտիվ խմբում, որը ներկայացնելու եք)
— Գրանցված ՀԿ-ի/հիմնադրամի ներկայացուցիչ
— Առնվազն 18 տարեկան
— Առնվազն 18 տարեկան
— Անգլերենի իմացությունը ցանկալի է
— Ամբողջությամբ լրացված մասնակցության հայտ (խնդրում ենք դատարկ հարցաշար չհանձնել)
Ընտրված մասնակցիներին կտրամադրվի մանրամասն օրակարգը և լրացուցիչ այլ տեղեկություն:
Ընտրված մասնակցիներին կտրամադրվի մանրամասն օրակարգը և լրացուցիչ այլ տեղեկություն:
Հայտադիմումներն ընդունվում են մինչ նոյեմբերի 7-ը
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հեռախոսազանգի և/կամ էլ. փոստի միջոցով:

