Մարքեթինգի բաժնի ղեկավար
Website «ՍՓՅՈՒՌ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
| Աշխատանքի նկարագրություն | «Սփյուռ» տեղեկատվական համակարգը փնտրում է մարքեթինգի բաժնի ղեկավար, ով կվերահսկի և կիրականացնի Սփյուռի մարքեթինգային ռազմավարությամբ նախատեսված գործընթացները | |
| Աշխատանքային պարտականություններ | — Գովազդային արշավների կազմակերպում և իրականացում — Կազմակերպության սոցիալական ցանցերի էջերում թիրախավորված գովազդների իրականացման պլանավորում, իրականացում և վերահսկում (Facebook, Instagram, Telegram, Linkedin և այլն) — Աշխատանք Google-ի այլ պրոդուկտների հետ, ինչպիսիք են Google Analytics-ը, My Business-ը — Իրականացված գովազդային արշավների արդյունքների վիճակագրությունների վերլուծում՝ դրանց արդյունավետությունը չափելու և բարելավման առաջարկություններ անելու համար |
|
| Անհրաժեշտ հմտություններ | — Բարձրագույն կրթություն — SMM, SEO, Google Ads գործիքների տիրապետում — Աշխատանքային փորձ մարքեթինգի և ղեկավարման ոլորտում — Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն — Թիմում աշխատելու և հաղորդակցվելու ունակություն |
|
| Վարձատրություն | Վարձատրությունը ժամավճարային է, ամսական 20-ից 23 օր 8 ժամ աշխատելու դեպքում, կկազմի 270 000 — 310 500 դրամ (ներառյալ հարկերը) | |
| Լրացուցիչ տվյալներ | «Սփյուռ» տեղեկատվական համակարգը 30 տարի հանդիսանում է ոլորտի առաջատարը: «Սփյուռում» աշխատանքի առավելություններն են. — Շփման հմտությունների զարգացում՝ ղեկավար անձանց հետ շփումների արդյունքում — Գրանցված աշխատանք՝ տարեկան տրամադրվող 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդով — Մասնակցություն թիմբիլդինգների և կորպորատիվ միջոցառումների — Ջերմ և օգնելու պատրաստակամ աշխատակիցներ — Աշխատանքը երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:00-18:00 (ընդմիջումը՝ 13:00-14:00) |
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը office@spyur.am էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։
To apply for this job email your details to office@spyur.am.