Հաճախորդների մենեջեր

Website «ԱյԴի Բանկ» ՓԲԸ

ՊԱՇՏՈՆ Հաճախորդների մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Արտաշատ, ՀՀ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎ Հնարավորինս շուտ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ 18/05/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 31/05/2026
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ Անժամկետ` 3 ամիս փորձաշրջանով

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է
մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները
կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և
պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,
• Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
• Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի
իրականացում,
• Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների
բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական
պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների
իրականացում,
• Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների,
վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական
ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Վարկավորման ոլորտում նվազագայունը 1 տարվա աշխատանքային փորձ,
• Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
• Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
• Վաճառքի հմտություններ,
• Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
• Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
• Սթրեսակայունություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է
արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն,
պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու
կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները
համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք
հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով
https://idbank.bamboohr.com/careers/84 ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական
ընտրությունը անցած դիմորդները:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-
ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության
լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ
արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող
եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

To apply for this job please visit idbank.bamboohr.com.

To apply for this job please visit idbank.bamboohr.com.

Contact us

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

Related Jobs