Մարդկային ռեսուրսների վարչության ադմինիստրատիվ օգնական

Website «Վիվա Արմենիա» ՓԲԸ

Աշխատանքի նկարագիր` Ադմինիստրատիվ օգնականը պատասխանատու է վարչության ամենօրյա գործառույթներին աջակցելու համար: Նա նաև ապահովում է վարչության  ամենօրյա ադմինիստրատիվ աշխատանքների սահուն իրականացումը և ապահովում է վարչության հիմնական գործառույթների արդյունավետ կազմակերպումը:

Աշխատանքային պարտականություններ

  • Ընթացք տալ մուտքային և ելքային նամակագրությանը
  • Կապող օղակ հանդիսանալ վարչության բաժինների և բաժնի պետերի միջև;
  • Հետևել ամենօրյա ադմինիստրատիվ գործառույթներին, ինչպիսիք են հանդիպումների նշանակում, գնումների պահանջագրերի կազմում, արխիվացում և գրանցում, ճամփորդությունների պլանավորում, անհրաժեշտության դեպքում նաև այլ գործառույթների իրականացում,
  • Կազմել արձանագրություններ ժողովների ժամանակ,
  • Թարմացնել տվյալների բազան, կազմել ժամանակացույց, անհրաժեշտ հաշվետվություններ և ձևաթղթեր` վարչության գործառույթներին, հանդիպումներին և պահանջներին համապատասխան,
  • Ընթացիկ փաստաթղթերի պատշաճ վարում եւ պահպանում,
  • Աջակցություն վարչության ադմինիստրատիվ գործառնությունների զարգացմանը:

Պահանջվող որակավորում

  • Բակալավրի աստիճան,
  • 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Ադմինիստրատիվ գործընթացների գերազանց իմացություն,
  • Տվյալների մշակման գործընթացի լավ իմացություն, 
  • Հայերեն, ռուսերեն ևանգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Գերազանց համակարգչային հմտություններ. 
  • Արդյունավետ կազմակերպական, միջանձնային և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Էթիկայի նորմերին համապատասխան վարքագիծ,
  • Արդյունավետ հաղորդակցական հմտություններ,
  • Ծանրաբեռնված աշխատելու հմտություններ,
  • Հաճախորդամետություն,
  • Թիմային աշխատանք և համագործակցություն,
  • Խնդիրների լուծման հմտություն:

Միացի՛ր մեզ և կստանաս՝

  • Առողջության ապահովագրություն,
  • Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
  • Պարգևավճարներ,
  • Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
  • Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
  • Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:

Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից:

To apply for this job please visit vivaarmenia.spark.work.

To apply for this job please visit vivaarmenia.spark.work.

Contact us

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

Related Jobs