IP Ինժեներ

Website «Վիվա Արմենիա» ՓԲԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. IP ինժեները պատասխանատու է տրանսպորտի ցանցի (TN) գործարկման, սպասարկման և վերակոնֆիգուրացման աշխատանքների համար: Նա ապահովում է IP TN ենթահամակարգերի, IP ցանցի մոնիթորինգի համակարգի անխափան շահագործումը, ներկայացնում է փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ և հաստատվելու դեպքում իրականացնում է դրանք: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

  • Ապահովել IP երթուղավորման և միացման համակարգերի (IP/ MPLS) աշխատանքը, կոնֆիգուրացման և տվյալների բազայի ճշգրտությունը, 
  • Համագործակցել սարքավորումների մատակարարների հետ թերությունների և խնդիրների վերացման համար,
  • Ապահովել ցանցային տարրերի նոր պահուստային պատճենների առկայությունը վթարավերականգնողական աշխատանքների համար,
  • Կազմակերպել նոր հանգույցների ինտեգրացման աշխատանքները,
  • Ապահովել և վերահսկել IP TN ենթահամակարգի կոնֆիգուրացիայի համապատասխանությունը նախագծի տվյալներին,
  • Պատրաստել և վարել ցանցի նախագծային փաստաթղթերը, գծագրերը և սխեմաները,
  • Վերլուծել ցանցում գրանցված ահազանգերը և միջոցներ ձեռնարկել հայտնաբերված խնդիրները վերացնելու համար,
  • Վերահսկել և վերլուծել ցանցային տարրերի վիճակագրական տվյալները, 
  • Կազմել և տրամադրել կանոնավոր և ցպահանջ հաշվետվություններ,
  • Մասնակցել IP TN վերազինման, նախագծման և բյուջեի կազմման աշխատանքներին,
  • Իրականացնել մատակարարներից ստացած նոր սարքավորումների վերլուծություն, ընտրել սարքավորումները և կազմել առաջարկություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ.

  • Համապատասխան ոլորտում բարձրագույն կրթություն,
  • 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • IP ցանցի համակառույցների, համակարգերի (LAN, WAN և այլն) IP երթուղավորման սկզբունքների և արձանագրությունների (OSPF, BGP, IS-IS), IP/MLPS տեխնոլոգիաների իմացություն,
  • Գերազանց տեխնիկական և համակարգչային հմտություններ, 
  • Հմտություններ IP ցանցերի և UNIX/ Linux օպերացիոն համակարգերի բնագավառում, 
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Ժամանակակից տեխնոլոգիաների ընկալման հմտություններ,
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական և հաշվետվությունների ներկայացման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
  • Խնդիրների կարգավորման հմտություններ,
  • Գործարար հաղորդակցման հմտություններ,
  • Ծանրաբեռնված պայմաններում, ինչպես նաև ստանդարտ աշխատանքային ժամերից դուրս (գիշերային ժամեր) աշխատելու կարողություն:

Միացի՛ր մեզ և կստանաս՝

  • Առողջության ապահովագրություն,
  • Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
  • Պարգևավճարներ,
  • Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
  • Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
  • Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:

Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից:

To apply for this job please visit vivaarmenia.spark.work.

To apply for this job please visit vivaarmenia.spark.work.

Contact us

«Վիվա Արմենիա» ՓԲԸ

Related Jobs