Անվտանգության աշխատակից
Website Garage Masters' Mall
Նկարագրություն
Անվտանգության աշխատակցի պարտականությունները ներառում են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով։ Ծառայությունը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ շրջիկ պահնորդություն, հրդեհային ահազանգերի արձագանքում, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթներ։
Հիմնական պարտականություններ և գործառույթներ
– Կիրառել Գարաժ Մաստերս Մոլի քաղաքականությունն ու ընթացակարգերը մոլի տեղամասում, ապահովել տարածքի անվտանգությունը և զեկուցել Անվտանգության ծառայության պետին
– Կատարել իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին
– Զեկուցել Անվտանգության ծառայության պետին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին
– Վարել ամեն տեսակի պատահարների գրանցամատյան։
Պահանջներ՝
– Անվտանգության պաշտոններում,զինված ուժերում կամ պետական մյուս համակարգերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
– Պահնորդական լիցենցիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
– Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն
– Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն
– Ճշտապահություն և կազմակերպվածություն։
Դիմելու համար զանգահարեք՝ 096 30 44 02:
To apply for this job please visit +37496304402.