Իրավաբան

Website Ինտերնեշնլ Մասիս Տաբակ

Կորպորատիվ իրավաբանը ներգրավված է լինելու Ընկերության իրավական գործունեության ապահովման և իրավական ռիսկերի կառավարման գործընթացներում։ Մասնագետը համագործակցելու է Ընկերության ներքին ստորաբաժանումների և արտաքին գործընկերների հետ՝ ապահովելով իրավական փաստաթղթերի պատշաճ կազմումը, վերլուծությունը և իրավական համապատասխանությունը գործող օրենսդրությանը։

Պահանջվող որակավորումներ

  • Կորպորատիվ, քաղաքացիական կամ տնտեսական իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • ՀՀ գործող օրենսդրության գերազանց իմացություն (քաղաքացիական, առևտրային, աշխատանքային իրավունք),
  • Պայմանագրերի կազմման, վերլուծության և իրավական փորձաքննության փորձ,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel, Outlook),
  • Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցության),
  • Գործարար նամակագրության և իրավական հաղորդակցության հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն և իրավական խնդիրների համակարգված մոտեցում,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսային և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և իրավաչափ լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Բարեվարքություն և գաղտնիության պահպանման բարձր մակարդակ,
  • Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու ունակություն։

Պարտականություններ

  • Ընկերության գործունեության իրավական ուղեկցում,
  • Տարբեր տեսակի պայմանագրերի (մատակարարման, ծառայությունների մատուցման, վարձակալության և այլն) կազմում, վերանայում և իրավական փորձաքննություն,
  • Գործարար նամակագրության վարում և իրավական բնույթի խորհրդատվություն ներքին ստորաբաժանումներին,
  • Ընկերության ներքին իրավական փաստաթղթերի (կանոնակարգեր, հրամաններ, քաղաքականություններ) մշակում և թարմացում,
  • Ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմինների հետ փոխհարաբերություններում,
  • Դատական և արտադատական վեճերի իրավական ուղեկցում (անհրաժեշտության դեպքում),
  • Իրավական ռիսկերի գնահատում և կանխարգելման առաջարկների ներկայացում,
  • Գործող օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ղեկավարությանը,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան–Մասիս–Երևան անվճար տրանսպորտով (երթուղին Երևան–Մասիս հաղթահարվում է մոտ 15–20 րոպեում),
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և սոցիալական առավելություններ,
  • Տրվում է մասնագիտական զարգացման և կարիերային աճի հնարավորություն,
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի՝ վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի դեպքում կարող են դիտարկվել համապատասխան հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ

To apply for this job please visit hr.grandholding.org.

To apply for this job please visit hr.grandholding.org.

Contact us

Ինտերնեշնլ Մասիս Տաբակ

Related Jobs