Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ
Website Wigmore Women's and Children's Hospital
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում մարքեթինգի և հաղորդակցության մասնագետի։
Ընտրված թեկնածուն կաշխատի մարքեթինգի թիմում և պատասխանատու կլինի կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցության կազմակերպման և մեդիայի հետ համագործակցության համար:
• Մշակել և իրականացնել կազմակերպության ռազմավարական նպատակներին համահունչ մարքեթինգային և հաղորդակցային ռազմավարություններ և արշավներ։
• Մշակել և հրապարակել հաղորդակցային նյութեր տարբեր հարթակների համար՝ ներառյալ սոցիալական մեդիայի և կայքի բովանդակություն, մամուլի հաղորդագրություններ, մասնագետների ելույթներ։
• Ապահովել հաղորդակցության ոճի, տոնայնության, հիմնական ուղերձների և բրենդի ինքնության միասնականությունը՝ ներքին և արտաքին բոլոր հաղորդակցության հարթակներում։
• Համագործակցել ներքին թիմերի հետ՝ տեղեկատվություն հավաքելու, հետաքրքիր թեմաներ բացահայտելու և գրավիչ բովանդակություն ստեղծելու նպատակով։
• Համակարգել, զարգացնել ու պահպանել կապը լրատվամիջոցների և գործընկերների հետ։
• Ապահովել կազմակերպության հանրային միջոցառումների, ծրագրերի, արշավների և կարևոր այլ իրադարձությունների լուսաբանումը։
• Հետևել հաղորդակցային աշխատանքի արդյունավետության ցուցանիշներին և պատրաստել համապատասխան հաշվետվություններ։
• Մշտադիտարկել մասնագիտական մեդիա դաշտը և կազմակերպության գործունեությանը վերաբերող հանրային քննարկումները։
• Բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության, հանրային կապերի, լրագրության, մարքեթինգի, միջազգային հարաբերությունների կամ հարակից ոլորտում։
• Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ Աշխատանքային փորձառությունը առողջապահության ոլորտում կդիտվի որպես առավելություն։
• Microsoft Office ծրագրերի գերազանց իմացություն, ինչպես նաև թվային հաղորդակցության գործիքների, բովանդակության կառավարման համակարգերի և սոցիալական մեդիայի հարթակների հետ աշխատելու փորձ։
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ներառյալ հայերեն տեքստերի մշակում և խմբագրում։
• Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
• Մեդիա մոնիթորինգի և վերլուծական գործիքների հետ աշխատանքի փորձ։
• Canva, Adobe Creative Suite կամ նմանատիպ դիզայնի գործիքների բազային իմացությունը կդիտվի որպես առավելություն։
• Միաժամանակ մի քանի առաջնահերթություն կառավարելու և ժամկետները պահպանելու կարողություն։
• Թիմային արդյունավետ համագործակցության կարողություն։
• Գերազանց հաղորդակցման հմտություններ։
• Ռազմավարական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն։
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն և ճշգրտություն։
• Ստեղծագործական մտածողություն և նախաձեռնողականություն։
• Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։
Միայն պահանջներին համապատասխանող դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
To apply for this job email your details to careers@wigmore.am.