Կայքի թողարկող (ադմին),գրասենյակի պատասխանատու
Website ArmLur.am
«ArmLur.am» կայքը հրավիրում է աշխատանքի հետևյալ հաստիքների համար՝
Մենք փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցների, ովքեր պատրաստ են միանալ մեր թիմին և նպաստել լրատվական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը։
Պահանջվող հիմնական պայմանները՝
• համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը խիստ ցանկալի է,
• հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
• օտար գոնե մեկ լեզվի իմացությունը պարտադիր է,
• համակարգչային գրագիտություն,
• գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ,
• պատասխանատվության բարձր զգացում,
• արագ կողմնորոշվելու և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
• թիմում աշխատելու հմտություն,
• բարեհամբույր և կոկիկ աշխատանքային մոտեցում,
• կազմակերպվածություն և ճշտապահություն։
Հաստիքների կարճ նկարագրություն՝
Կայքի թողարկող (ադմին)
Պատասխանատու է նյութերի խմբագրման, հրապարակումների որակի վերահսկման, լրահոսի համակարգման և հրապարակումների ժամանակին թողարկման և սոցտարածման համար։
Գրասենյակի պատասխանատու
Պատասխանատու է գրասենյակային աշխատանքի կազմակերպման, ներքին հաղորդակցության, փաստաթղթաշրջանառության և ընթացիկ վարչական հարցերի համակարգման և օրաթերթի էջերի դասավորվածության համար։
Լրագրող
Պատասխանատու է նորությունների որոնման, հարցազրույցների, հոդվածների և տեղեկատվական բացառիկ նյութերի պատրաստման ու ներկայացման համար։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և, հնարավորության դեպքում, նաև նախորդ աշխատանքների օրինակները։
info.zhoghovurd@gmail.com
Հեռ. 098546420 Armlur.am-ի խմբագիր-պատասխանատու Սոնա Գրիգորյան
To apply for this job email your details to info.zhoghovurd@gmail.com.