Վաճառքի խորհրդատու

Website Phanes

PHANES լյուքս դասի օպտիկայի սրահին անհրաժեշտ են վաճառքի խորհրդատուներ
Աշխատանքային պարտականություններն են՝
✔️ Հաճախորդների դիմավորում և առաջին տպավորության ձևավորում
✔️ Հաճախորդի կարիքների, կենսակերպի և ոճի պարզում՝ ճիշտ հարցերի միջոցով
✔️ Բարձրակարգ շրջանակների, ակնոցային ոսպնյակների ներկայացում և մասնագիտական խորհրդատվություն
✔️ Հաճախորդի ուղեկցում մեր սրահում լինելու ամբողջ ճանապարհին՝ ընտրություն, փորձարկում, պատվեր, ստացում
✔️ Պատվերների և վաճառքների ճշգրիտ ձևակերպում սրահի համակարգերում
✔️ Հաճախորդի տվյալների մուտքագրում և պահպանում հաստատված կանոնների համաձայն
✔️ Սրահի ծառայությունների, լրացուցիչ լուծումների և առաջարկների նրբանկատ ներկայացում՝ առանց ճնշման
✔️ Անհրաժեշտության դեպքում հետվաճառքային հաղորդակցություն (ճշգրտումներ, հարցեր, ծառայություն)
Հմտություններ՝
▪️Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման փորձ (fashion, luxury, հյուրանոցային կամ սպասարկման այլ ոլորտ)՝ ցանկալի
▪️ՊԱՐՏԱԴԻՐ — Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի բարձր մակարդակ՝ բանավոր շփման և հիմանական գրավոր հաղորդակցության համար։
▪️Համակարգչային բազային գիտելիքների հստակ տիրապետում (օֆիսային ծրագրեր, մեսենջերներ, պարզ CRM) կամ արագ սովորելու կարողություն
▪️Հետաքրքրություն ոճի, դիզայնի և բարձրակարգ ապրանքների, աքսեսուարների նկատմամբ
✔️ Գրաֆիկ — հնգօրյա — 2 օր հանգիստ
սրահի աշխ. ժամանակացույց
երկ-ուրբ 11:00-20:00
շբթ-կիր 11:00-19:00
✔️ Աշխատավարձ — 300․000 դրամ (մաքուր,ամսական)
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները հետևյալ էլ-փոստի հասցեին
📩 info.phanes.yerevan@gmail.com
▪️Խնդրում ենք նկատի ունենալ, որ առանց նկարի ինքնակենսագրականները չեն դիտարկվի։

To apply for this job email your details to info.phanes.yerevan@gmail.com.

To apply for this job email your details to info.phanes.yerevan@gmail.com.

Contact us

Phanes

Related Jobs