Կորպորատիվ քարտուղար
Website KAMURJ UCO CJSC
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Ընկերության Կորպորատիվ քարտուղարի
թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Աշխատանքի նպատակն է՝ Ընկերության
կառավարման մարմինների համակարգված գործունեությունը, կորպորատիվ կառավարման
արդյունավետությունը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապահովել Ընկերության կառավարման կոլեգիալ մարմինների նիստերի (ժողովների)
կազմակերպումն ու փաստաթղթավորումը,
Իր իրավասությունների շրջանակում Ընկերության տարածքային և կառուցվածքային
ստորաբաժանումների ղեկավարներից և աշխատողներից պահանջել և ստանալ
ցանկացած փաստաթուղթ, տեղեկատվություն, տվյալներ, որոնք անհրաժեշտ են իր
պաշտոնական պարտականությունների կատարման համար,
Իրականացնել Ընկերության ներքին իրավական ակտերի, ինչպես նաև Խորհրդի
հանձնարարականով’ այլ փաստաթղթերի իրավական փորձաքննություն,
Իրականացնում է բաժնետերերի ընդհանուր ժողովների (ներառյալ միակ բաժնետիրոջ
որոշումների, այսուհետ՝ Ժողովներ) կազմակերպման աշխատանքներն՝ ըստ ժողովի
գումարման մասին որոշման և ՀՀ օրենսդրության պահանջների,
Իրականացնում է Խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանքները, Խորհրդի
անդամներին է ուղարկում նիստերի գումարման մասին հաղորդագրություններ և նիստերի
անցկացման պատրաստվելու դեպքում Խորհրդի անդամներին ներկայացվող նյութերը
(ըստ անհրաժեշտության), ծանոթացնում է Խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերով
որոշումների նախագծերին,
Իրականացնում է Ժողովների, Խորհրդի և գործադիր մարմնի նիստերի ձայնագրություն
(ըստ անհրաժեշտության) և դրանց պատշաճ պահպանում,
Իրականացնում է Ժողովների, Խորհրդի և գործադիր մարմնի արձանագրությունների
նախագծերի հավուր պատշաճի պատրաստում,
Համապատասխան կառավարման մարմնի անդամներին է ներկայացնում հարցման
կարգով (հեռակա քվեարկությամբ) որոշումներ կայացնելու համար քվեաթերթիկները և
պահպանում է ստացված քվեաթերթիկները,
Իրականացնում է Խորհրդի մուտքային և ելքային նամակագրության հաշվառում և
պահպանում,
Կազմակերպում է Ժողովի և Խորհրդի գործունեությանը վերաբերվող բոլոր
փաստաթղթերի և նյութերի արխիվացում,
Իրականացնում է Խորհրդի արձանագրությունների և որոշումների կատարման նկատմամբ
վերահսկողություն և կատարողականի մասին հաշվետվության ներկայացում Խորհրդին,
Խորհրդի անդամների կամ Խորհրդի նախագահի հանձնարարականով իրականացնում է
վերահսկողություն Ընկերության Ներքին իրավական ակտերի մշակման, գործող
իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների կատարման գործընթացին
նկատմամբ,
Կատարում է, Խորհրդի անդամների և Խորհրդի նախագահի կողմից տրված
հանձնարարականները,
Իրականացնում է Խորհրդի կանոնակարգով Խորհրդի քարտուղարին վերապահված,
ինչպես նաև ՀՀ օրենդրությամբ Ժողովի քարտուղարին վերապահված այլ գործառույթներ և
պարտականություններ,
Կոորդինացնում է ՀՀ կենտրոնական բանկի հետ հարաբերությունները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
բարձրագույն կրթություն,
պահանջվող գործառույթներով առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
գործավարության կազմակերպման հիմունքերի իմացություն,
Հայերենի — գերազանց տիրապետում, Ռուսերենը և Անգլերենը – ցանկալի է,
MS Office, Internet փորձառու օգտագործող, ծրագրային ապրանքների և տվյալների
բազաների հետ աշխատանքի փորձ,
Հաղորդակցման հմտություններ,
Պատասխանատվություն, օպերատիվություն, ճշտապահություն,
Բարձր կազմակերպվածություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն,
Սահմանված ժամկետներում աշխատանքն ավարտելու ունակություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV)
հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան, Կալենցի 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝
anahit.manukyan@kamurj.am ՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են: