Փորձնակներ և ֆելոուներ հյուրընկալելու բաց մրցույթ կազմակերպությունների համար

  • Մրցույթ
  • Anywhere
  • Applications have closed
  • Մրցույթ
  • Anywhere
  • Applications have closed.

https://yic.am/ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» հրավիրում են շահագրգիռ հասարակական և ոչ հասարակական կազմակերպություններին դիմելու Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի, իրենց կառույցներում փորձնակների և ֆելոուների հյուրընկալելու համար։

Հյուրընկալող կազմակերպությունները հնարավորություն կունենան զարգացնել իրենց կարողությունները և իրականացնել կարևոր ծրագրեր, ստանալ նորարարական գաղափարներ և հեռանկարներ, ինչպես նաև,  նպաստել ապագա առաջնորդների մասնագիտական առաջընթացին։ Փորձնակները և Ֆելոուները հնարավորություն կունենան ձեռք բերել մասնագիտական փորձառություն և ստանալ ուղղորդում ոլորտային փորձագետների կողմից։

Մրցույթի նպատակներին, դիմումի և ընտրության կարգին կարող եք ծանոթանալ մրցույթի ուղեցույցում։ Ուղեցույցն ու ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերը կգտնեք ԱՅՍՏԵՂ։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ-ի ապրիլի 25-ն է։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ: 

Contact us

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն

Related Jobs