Վեգա ընկերությունն աշխատանքի է հրավիրում լուսանկարչի

Website Vega

Պարտականություններ՝
• Ապրանքատեսականու՝ բարձր որակով և վաճառքին նպաստող լուսանկարների պատրաստում,
• Լուսանկարների նախնական մշակում՝ գունային շտկումներ, լույսի բալանս, ձևաչափավորում (ծրագիր՝ Adobe Lightroom / Photoshop կամ այլ),
• Ընդհանուր վիզուալ բովանդակության ոճի պահպանում՝ ըստ բրենդի գծված գույների, տոնայնության և մարկետինգային պահանջների,
• Աշխատանք թիմի հետ՝ մարքեթինգի, կոնտենտ մենեջերի և դիզայների հետ համագործակցաբար,
• Արտադրանքի պարբերաբար նորացվող շարքի լուսանկարների թարմացում։
Պահանջներ՝
• Լուսանկարչության փորձ՝ ցանկալի է,
• Տեխնիկական գիտելիքներ՝ լուսանկարչական տեխնիկայի (ֆոտոխցիկ, օբյեկտիվներ, լույսեր և այլն) տիրապետում, լուսային լուծումների, կոմպոզիցիայի և գույների ընկալում
Հավելյալ նշումներ՝
• 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխ․ ժամեր՝ 10։00-19։00։
Դիմելու ընթացակարգը՝
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@vega.am ՝ թեմա դաշտում պարտադիր նշելով “լուսանկարիչ”, ինչպես նաև կարող եք մոտենալ Սեբաստիա 141/3 (Երևան Սիթիի 2-րդ հարկ) Վեգա գրասենյակ։

Contact us

Vega

Related Jobs