Մենք փնտրում ենք Շուկայի զարգացման պատասխանատու՝ իգական սեռի։
Աշխատանքի նկարագրություն՝
Փնտրում ենք շուկայի զարգացման պատասխանատու (իգական սեռի) Դուետ ընկերության հումքն ու արտադրանքը գրագետ ձևով ներկայացնելու, սպառողական շուկան ընդլայնելու և խանութներում վաճառքի քանակը մեծացնելու նպատակով:
Այցելել գործարան, ծանոթանալ հումքի հետ կապված տեղեկատվությանը և արտադրանքին:
Այցելել խանութներ՝ առաջարկել և ներկայացնել խանութներին արտադրանքն ու հումքը, ինչպես նաև ներկայացնել ու առաջարկել հաճախորդներին:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
Պարտականություններ ՝
Իրականացնել պատվերի ձևավորման գործընթացը,
վերահսկողություն իրականացնել պատվերի առաքման գործընթացի նկատմամբ,
հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
իրականացնել գնի վերահսկում,
իրականացնել ակցիաների կազմակերպում,
կազմակերպել համտեսներ,
իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդների,
կատարել ղեկավարության կողմից տրվող այլ առաջադրանքներ։
Պահանջվող հմտություններ՝
Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում,
1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում,
հաղորդակցման գերազանց հմտություններ,
նպատակասլացություն,
արագ կողմնորոշվելու ունակություն,
սեփական մեքենայի առկայություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
duetcompany.hr@gmail.com
էլ. հասցեին՝ թեմա (Subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ +374 98 60 44 06
Please note:
This action will also remove this member from your connections and send a report to the site admin.
Please allow a few minutes for this process to complete.