Կառավարիչ
Website Unibank OJSC
|
Պարտականությունները |
|
| 1. Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և տեղաբաշխում այն ըստ նշանակության,2. Բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում,
3. Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկում և ապահովում, 4. Մասնաճյուղի հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում, 5. Մասնաճյուղի աշխատողների համագործակցության ապահովում, տեղեկատվության փոխանակում, 6. ՀՀ օրենսդրությունից և բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում: |
|
|
Հիմնական պահանջները |
|
| Կրթությունը | Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական// |
| Մասնագիտական փորձը | Նվազագույնը 2 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում`ցանկալի է կառավարչի կամ կառավարչի տեղակալի |
| Լեզուների իմացությունը | Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի` լավ իմացություն |
| Գործարար որակները |
Բանկային օրենսդրության, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և ներքին կարգերի, կանոնակարգերի իմացություն, համագործակցելու, վաճառելու ունակություն, պատասխանատվության զգացում, վերլուծելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, MS Office-ի հմուտ օգտատեր, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն |
| Դիմելու կարգ |
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)
cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են:
|
| Ընտրության կարգը | Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: |
| Դիմելու վերջնաժամկետը | 28.02.2026թ. |