էՍԱՍ Ֆուդ Կորտի տնօրեն

Website ՍԱՍ Գրուպ ՄՌԿ

Սաս Ֆուդ Կորտը փնտրում էՍԱՍ Ֆուդ Կորտի տնօրեն
Սննդի կետում անձնակազմի ղեկավարում և աշխատանքի ճիշտ կազմակերպում` ընկերության ներքին կանոնակարգի համաձայն:
Պարտականություններ
• Նպաստել ստորաբաժանման տնտեսական ցուցանիշների բարելավման աշխատանքներին,
• Կազմակերպել աշխատողների աշխատանքային շահագրգռվածությունը բարձրացնելու համալիր միջոցառումների մշակման աշխատանքները,
• Ընկերության ղեկավարությանը բարեխիղճ աշխատանքի համար աշխատողներին պարգևատրելու առաջարկներ ներկայացնել,
• Վերահսկողություն իրականացնել պահեստներում ապրանքանյութական արժեքների պահպանման կանոնների ապահոման նկատմամբ,
• Վերահսկողություն իրականացնել սրահում առկա տեխնիկական սարքավորումների աշխատանքներին,
• Ապահովել նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովում և դրանց կորուստների նվազեցում,
• Տնօրենը իր աշխատանքի ընթացքում պարտավորվում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և կարգապահություն` պահպաներով Ընկերության կողմից սահմանված վարքագծի կանոնները:
Բոլոր հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ էլ. հասցեին 📩 career@sasgroup.am

Contact us

ՍԱՍ Գրուպ ՄՌԿ

Related Jobs