Սպասարկման սրահի աշխատակից Աշտարակում
Website ONEX LLC
Մենք փնտրում ենք սպասարկման մասնագետ Աշտարակում մեր սիրելի օգտատերերի հարցումներին գոհացնող և սպառիչ պատասխաններ տրամադրելու նպատակով: Կատարյալ թեկնածուն պետք է ունենա նոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, առաջնայինը երկրորդականից տարբերակելու և արագ սովորելու ունակություններ: Սրտացավությունը և սեփական հույզերի կառավարումը պարտադիր են:
Մենք ձգտում ենք ստեղծել հաճախորդամետ մշակույթ և առաքել երջանկություն 🙂
Job responsibilities
- Հաճախորդների նկատմամբ բարյացակամ և պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերել
- Անհապաղ արձագանքել հաճախորդների հարցումներին
- Հաճախորդների հարցումներին պատասխանել շփվել տարբեր միջոցներով` առերես, հեռախոսով, էլ. փոստով, սոցիալական հարթակներում
- Լսել և արագ լուծում տալ հաճախորդների բողոքներին
- Բացահայտել և գնահատել հաճախորդների կարիքները
Required qualifications
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր)
- Առցանց գնումների փորձ (ցանկալի է ՕնԷքսի կամ նմանատիպ ընկերությունների միջոցով)
- Հանգիստ մնալու ունակություն, անգամ երբ հաճախորդները վրդովված են
- Խնդիրներ լուծելու հմտություններ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ