Թրեյդ-մարքեթինգ մենեջեր

  • Anywhere
  • Applications have closed
  • Anywhere
  • Applications have closed.

Website «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

  • Աշխատանքային պարտականություններ

    • Մասնաճյուղերի և բրենդավորված տարածքների դիզայն-նախագծերի պատասխանատու Կոնցեպտի և ռազմավարության մշակում․ Թրեյդ-մարքեթինգ մենեջերը ներգրավված է ցանկացած բրենդավորված տարածքի նախագծման և վերահսկման գործընթացում։ Այս գործառույթը ներառում է համագործակցություն դիզայներների, մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների և գնումների մասնագետների հետ՝ ապահովելով բրենդի ինքնության հետևողականությունը և համապատասխանությունը բրենդի ռազմավարությանը: Իրականացնելու է նաև ժամանակացույցի և բյուջեի վերահսկողություն:

      Մասնաճյուղերի և բրենդավորված տարածքների մարքեթինգային նյութերի նախագծում և վերահսկում

      • Տպագրական գովազդային նյութերի ստեղծում և վերահսկում, ինչպիսիք են բաներները, պաստառները, բրոշյուրները, պոստերները, պիտակները և այլ նյութեր, որոնք օգտագործվում են հատուկ արշավների, միջոցառումների կամ մարքեթինգային այլ նպատակների համար:
      • Արտադրական նյութերի նախագծում և վերահսկում, ինչպիսիք են տաղավարները, ցուցանակները, գովազդային վահանակները և այլ նյութեր, որոնք օգտագործվում են երկարաժամկետ կտրվածքով՝ բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով:
      • Մատակարարների և գնումների բաժնի հետ սերտ համագործակցություն, վերջնական արտադրանքի որակի ապահովման և ապրանքանիշի չափանիշներին համապատախանության համար:

      Բյուջեի կառավարում Բրենդային արշավների համար բյուջեի բաշխում և կառավարում, ինչպես նաև նախաձեռնությունների ծախսարդյունավետության ապահովում:

      Միջոցառումներին համակարգում Աջակցել միջոցառումների կազմակերպմանը, ինչպիսիք են վեբինարները, կոնֆերանսները կամ համայնքի իրազեկման ծրագրերը, որոնք ներկայացնում են բանկի ապրանքանիշը` մարքեթինգային նյութերի ստեղծման և վերահսկման միջոցով, ինչպես նաև ապահովել լոգիստիկ աջակցություն:

      Շուկայի հետազոտություն և վերլուծություն Հետազոտությունների իրականացում` հասկանալու հաճախորդների կարիքները, միտումները և մրցակցային գործունեությունը:

  • Անհրաժեշտ պահանջներ

      • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտում
      • Աշխատանքային փորձ որպես թրեյդ-մարքեթինգի մասնագետ կամ համանման այլ պաշտոնում
      • Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու ունակություն
      • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
      • Հետազոտական և վերլուծական հմտություններ
      • Ստեղծագործ և նորարար մտածելակերպ
      • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Contact us

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

Related Jobs