Ծրագրի համակարգող
Website Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ծրագրի համակարգող՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանը աջակցելու համար: Ծրագրի նպատակն է պաշտպանել Հայաստանում բնակվող փախստականների, հատկապես՝ կանանց և խոցելի խմբերի իրավունքները՝ լուծելով հրատապ կարիքները և երկարաժամկետ մարտահրավերները՝ համայնքների զորեղացման, իրավաբանական աջակցության և պաշտպանական ծառայությունների միջոցով։ Ծրագիրը կենտրոնանացած է նաև անվտանգ տարածքներ ստեղծելու և փախստականների համար մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմներին հասանելիության բարելավման ուղղությամբ։
Հայտարարությամբ ընտրված թեկնածուն կհամալրի Կոալիցիայի անդամ «Կանանց կենտրոն. Շուշի» ՀԿ-ի՝ վերը նշված ծրագրով նախատեսված գործողություններն իրականացնող խումբը:
Հիմնական պարտականություններ՝
- Աջակցել Կանանց կենտրոն. Շուշիի կողմից իրականացվող խոհրդատվական թեժ գծին վերաբերող ծրագրային բաղադրիչների իրականացմանը:
- Համակարգել ծրագրին ու թեժ գծի գործարկմանը վերաբերող գործողություններն ու լոգիստիկ աշխատանքները, ներառյալ՝ սցենարների մշակումն ու ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպումը:
- Համակարգել արցախահայերին մատուցվող ծառայութունների ու թեժ գծի մասին պարբերական տեղեկատվության տարածման աշխատանքները՝ տպագրական եւ վերտուալ միջոցներով:
- Կազմակերպել ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողների համար իրականացվող դասընթացների լոգիստիկան:
- Կառավարել ծրագրային բաղադրիչների փաստաթղթավորումը, ներառյալ՝ ճշգրիտ գրանցումների, պայմանագրերի և հաշվետվությունների պահպանումը՝ համաձայն ԵՄ եւ Կոալիցիայի կանոնակարգերի:
- Օժանդակել Կանանց կենտրոն. Շուշիին ծրագրի հաշվետվությունների, թարմացումների և ներկայացումների պատրաստման աշխատանքներին:
- Վերահսկել թե՛ դեմառդեմ, թե՛ վիրտուալ հանդիպումների կազմակերպումը և համակարգումը՝ապահովելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու նյութերը:
- Ապահովել ծրագրի կանոնակարգերի և ուղեցույցների, հատկապես՝ ԵՄ-ի սահմանած պահանջների համապատասխանությունը։
- Ըստ անհրաժեշտության կատարել ծրագրի՝ Կանանց կենտրոն. Շուշիի կողմից իրականացվող բաղադրիչներին վերաբերող այլ աշխատանքներ:
Որակավորումներ՝
- Աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման կամ ադմինիստրատիվ պաշտոնում:
- Բարձրակարգ կազմակերպչական հմտություններ, մանրուքների հանդեպ ուշադրություն և միաժամանակ մի քանի առաջադրանքներ իրականացնելու ունակություն:
- Փորձ լոգիստիկայի, միջոցառումների պլանավորման և վարչական աջակցության ոլորտում:
- Ծանոթություն ծրագրերի կառավարման գործիքների և ընթացակարգերի հետ:
- Գերազանց հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքում համագործակցային մոտեցում:
- Համակարգչային ծրագրերի, ներառյալ՝ Microsoft Office Suite-ի (Word, Excel, PowerPoint) և ծրագրերի կառավարման ծրագրային ապահովման տիրապետում:
- Հայերենի իմացությունը պարտադիր է, արցախյան բարբառով հաղորդկացվելու հմտությունը՝նախընտրելի։ Անհրաժեշտ է նաեւ անգլերենի իմացություն:
Դիմելու ընթացակարգ՝
Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և թափուր պաշտոնին համապատասխան փորձի վերաբերյալ մանրամասն նամակն ուղարկել csvw.armenia@gmail.com, պատճենը՝ gayane.womenscenter@gmail.com –ին։
Դիմումների վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 25-ն է։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուները: