ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱԺՆԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ / ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ
Website ՖԻՆԼՈՈՒ ՍՊԸ
Ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված գործընկերոջ, որը կմիանա գնահատման բաժնին՝ աջակցելով ամենօրյա աշխատանքներին և զարգացնելով իր գիտելիքներն անշարժ գույքի գնահատման ոլորտում։
Բաժնի ղեկավարը կսովորեցնի աշխատանքի անհրաժեշտ հմտությունները և կուղեկցի մասնագիտական զարգացման ընթացքում։ Ուսուցումը կազմակերպվում և վճարվում է ընկերության կողմից։
➔ Աջակցել բաժնի ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը։
➔ Վարել և թարմացնել տվյալների բազան։
➔ Հաղորդակցվել հաճախորդների և գործընկերների հետ։
➔ Օգնել փաստաթղթերի և հաշվետվությունների պատրաստմանը։
➔ Սովորելու, աշխատելու և զարգանալու ցանկություն։
➔ Պատասխանատվություն և ուշադրություն մանրամասների հանդեպ։
➔ Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու կարողություն։
➔ MS Office ծրագրերի իմացություն։
➔ Բանկային, անշարժ գույքի կամ գնահատման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
➔ Կայուն աշխատանք և մրցունակ աշխատավարձ։
➔ Վճարվող ուսուցում և մասնագիտական աճի հնարավորություն։
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:30
Շաբաթ՝ 10:00–18:30
To apply for this job email your details to info@finlaw.am