Ներմուծման մասնագետ
Website WELES
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված մասնագետի, ով կապահովի ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը։
Պարտականություններ՝
Արտասահմանյան մատակարարների որոնում, ընտրություն և համագործակցության կազմակերպում։
Մատակարարների հետ բանակցությունների վարում, գների և պայմանների համաձայնեցում։
Պատվերների ձևակերպման և առաքումների գործընթացի վերահսկում։
Ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ձևակերպման գործընթացի համակարգում։
Մաքսազերծման և բեռնափոխադրման գործընթացներում ներգրավված կողմերի հետ համագործակցություն։
Ապրանքների մատակարարման ժամկետների և ծախսերի վերահսկում։
Ներմուծման հետ կապված ընթացիկ հարցերի լուծում և հաշվետվությունների պատրաստում։
Պայմաններ՝
Աշխատանքը հնգօրյա է, ամբողջ դրույք:
Աշխատավայրի հասցեն՝ Գարեգին Նժդեհի 17
Պահանջներ՝
Բարձրագույն կրթություն
Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
Ներմուծման կամ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Բանակցելու և գործարար նամակագրություն վարելու հմտություններ
Պատասխանատվություն, կազմակերպվածություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և խնդիրներ լուծելու կարողություն
Մենք առաջարկում ենք՝
Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն։
Ընկերական և համագործակցային աշխատանքային միջավայր։
To apply for this job email your details to hr@weles.am