Ծրագրերի համակարգող
Website «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
Պաշտոնը․ Ծրագրերի համակարգող
Աշխատանքի վայրը․ «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ (ք․ Իջևան,
Մելիքբեկյան 4/1)
Աշխատանքի տևողությունը` մշտական (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի մեկնարկը․ հնարավորինս սեղմ ժամկետներում
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 10:00-18:00
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 16, 2026թ․
Աշխատանքի նկարագրությունը․
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ը փնտրում է փորձառու,
մոտիվացված ծրագրերի համակարգողի, ով միանալով թիմին պատասխանատու
կլինի կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետ
համակարգման համար։
Հիմնական պարտականությունները․
Ծրագրերի ընդհանուր համակարգում վերահսկում, մշտադիտարկում,
Ծրագրերի աշխատանքային պլանի և ժամանակացույցի մշակում ու
իրականացում,
Ծրագրերի շահառուների, գործընկերների և թիրախ խմբերի հետ
հաղորդակցության ապահովում,
Ծրագրերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների՝ ներառյալ
հանդիպումների, աշխատարանների, դասընթացների կազմակերպում և
համակարգում,
Ծրագրին վերաբերող փաստաթղթերի հավաքագրում, պահպանում և
արխիվացում,
Հաշվետվությունների պատրաստման համակարգում,
Ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների ապահովման ուղղությամբ
աշխատանքների իրականացում։
Պահանջվող որակավորումներ․
Բարձրագույն կրթություն հումանիտար, սոցիալական գիտությունների,
կառավարման կամ հարակից ոլորտներում,
Օտար լեզուների՝ անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Առնվազն 2 տարվա փորձ ծրագրերի կառավարման կամ համակարգման
ոլորտում,
Ծրագրերի պլանավորման, իրականացման և հաշվետվությունների
պատրաստման փորձ,
Համակարգչային ծրագրերի և թվային գործիքների հետ աշխատելու փորձ,
Պաշտոնական նամակագրություններ վարելու հմտություններ
Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
Թիմ ղեկավարելու և բազմաշահառու միջավայրում արդյունավետ աշխատելու
կարողություն,
Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
Հաճախակի մարզեր այցեր իրականացնելու պատրաստականություն,
Ըստ անհրաժեշտության՝ պատրաստականություն աշխատելու շաբաթ-կիրակի
օրերին,
Ինքնուրույն աշխատանքը պլանավորելու և վերահսկելու կարողություն։
Դիմելու կարգը․
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
(CV) և մինչև 1 էջի սահմաններում հետաքրքրության նամակը ijevancenter@gmail.com
էլ. հասցեին, վերնագրի բաժնում նշելով «Ծրագրերի համակարգող» անվանումը։
Հայտները ընդունվում են մինչև 2026 թ. հունիսի 16-ը, ժամը 23:59-ը։
Հայտերն ուսումնասիրելուց հետո հավակնորդները կհրավիրվեն հեռավար կամ
առերես հարցազրույցի։
Բոլոր հայտատուները կստանան գրավոր (1) պատասխան՝ հայտի ստացման
մասին և (2) պատասխան՝ հայտի հաստատման կամ մերժման մասին։
Հայտի ներկայացումը չի երաշխավորում պայմանագրի կնքում։
Տեխնիկական հարցերով կարող եք դիմել նույն էլեկտրոնային հասցեով
To apply for this job email your details to ijevancenter@gmail.com