Մենք փնտրում ենք որակավորված մասնագետների, ովքեր ցանկանում են միանալ մեր դինամիկ և բազմամասնագիտական թիմին։ «ՆեյրօՔլինիք»-ը Հայաստանում առաջին նյարդաբանական կենտրոնն է, որը գործում է գերմանական չափանիշներով։
Պահանջներ՝

բժշկական բարձրագույն կրթություն և նյարդաբանի արտոնագիր՝ Հայաստանում աշխատելու թույլտվությամբ

ապրոբացիա կամ մասնագիտացում նյարդաբանությունում (ցանկալի է՝ միջազգային վերապատրաստում)

գործնական գիտելիքներ՝ EEG, ENMG, տրանսկրանիալ դուպլեքս և այլ ախտորոշիչ մեթոդների կիրառման ոլորտում

հայերեն լեզվի պարտադիր տիրապետում, որևէ օտար լեզվի տիրապետում, գերմաներենի իմացությունը մեծ առավելություն է

թիմային մտածողություն և բուժառուակենտրոն (patient-centered) մոտեցում
Մենք առաջարկում ենք

Գերմանիայի և Եվրոպայի առաջատար մասնագետների հետ աշխատանք

հասանելիություն ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների և միջառարկայական խորհրդատվությունների

մասնագիտական զարգացում

մրցունակ վարձատրություն և կայուն պայմաններ

աշխատանք գիտահեն և նորարարական մոտեցումներով առաջնորդվող կենտրոնում