IP Ինժեներ
Website «Վիվա Արմենիա» ՓԲԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. IP ինժեները պատասխանատու է տրանսպորտի ցանցի (TN) գործարկման, սպասարկման և վերակոնֆիգուրացման աշխատանքների համար: Նա ապահովում է IP TN ենթահամակարգերի, IP ցանցի մոնիթորինգի համակարգի անխափան շահագործումը, ներկայացնում է փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ և հաստատվելու դեպքում իրականացնում է դրանք:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
- Ապահովել IP երթուղավորման և միացման համակարգերի (IP/ MPLS) աշխատանքը, կոնֆիգուրացման և տվյալների բազայի ճշգրտությունը,
- Համագործակցել սարքավորումների մատակարարների հետ թերությունների և խնդիրների վերացման համար,
- Ապահովել ցանցային տարրերի նոր պահուստային պատճենների առկայությունը վթարավերականգնողական աշխատանքների համար,
- Կազմակերպել նոր հանգույցների ինտեգրացման աշխատանքները,
- Ապահովել և վերահսկել IP TN ենթահամակարգի կոնֆիգուրացիայի համապատասխանությունը նախագծի տվյալներին,
- Պատրաստել և վարել ցանցի նախագծային փաստաթղթերը, գծագրերը և սխեմաները,
- Վերլուծել ցանցում գրանցված ահազանգերը և միջոցներ ձեռնարկել հայտնաբերված խնդիրները վերացնելու համար,
- Վերահսկել և վերլուծել ցանցային տարրերի վիճակագրական տվյալները,
- Կազմել և տրամադրել կանոնավոր և ցպահանջ հաշվետվություններ,
- Մասնակցել IP TN վերազինման, նախագծման և բյուջեի կազմման աշխատանքներին,
- Իրականացնել մատակարարներից ստացած նոր սարքավորումների վերլուծություն, ընտրել սարքավորումները և կազմել առաջարկություններ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ.
- Համապատասխան ոլորտում բարձրագույն կրթություն,
- 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- IP ցանցի համակառույցների, համակարգերի (LAN, WAN և այլն) IP երթուղավորման սկզբունքների և արձանագրությունների (OSPF, BGP, IS-IS), IP/MLPS տեխնոլոգիաների իմացություն,
- Գերազանց տեխնիկական և համակարգչային հմտություններ,
- Հմտություններ IP ցանցերի և UNIX/ Linux օպերացիոն համակարգերի բնագավառում,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Ժամանակակից տեխնոլոգիաների ընկալման հմտություններ,
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն,
- Վերլուծական և հաշվետվությունների ներկայացման հմտություններ,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
- Խնդիրների կարգավորման հմտություններ,
- Գործարար հաղորդակցման հմտություններ,
- Ծանրաբեռնված պայմաններում, ինչպես նաև ստանդարտ աշխատանքային ժամերից դուրս (գիշերային ժամեր) աշխատելու կարողություն:
Միացի՛ր մեզ և կստանաս՝
- Առողջության ապահովագրություն,
- Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
- Պարգևավճարներ,
- Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
- Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
- Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:
Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից:
Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել vivaarmenia.spark.work.