Գանձապահ «Բերդ» մասնաճյուղում
Website FINCA
Աշխատանքի նկարագրություն՝
ՖԻՆՔԱ Հայաստան ընկերությունը փնտրում է իր նոր աշխատակցին՝ «Բերդ» մասնաճյուղի գանձապահին, ում հիմնական պարտականություններն են՝ վարկի տրամադրման և հետվճարների ընդունման և արտարժույթի փոխանակման հետ կապված գործարքների իրականացումը:
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժը, հետևել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի պատշաճ լրացմանը
- Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթերում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը
- Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ
- Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան
- Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը, այն է՝ տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
- Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխում
- Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումներ
- Ըստ պահանջի ներկայացնել հաշվետվություններ
- Ներքին գործուղումներին մասնակցելու պատրաստակամություն
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունը ցանկալի է
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել ats.hirebee.ai.