Դաստիարակ
Website LoLo պարտեզ
«Լօլօ›› բազմագիտակ կենտրոնը հայտարարում է դաստիարակի թափուր հաստիքի մրցույթ
Եթե սրտանց սիրում եք երեխաներին, հավատում եք կրթության կարևորությանը ու պատրաստ եք ամեն օր լցնել փոքրիկների օրը սիրով, հոգատարությամբ և խաղով, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
• Մանկավարժական համապատասխան կրթություն (բարձրագույն կամ միջին մասնագիտական)
• Երեխաների հետ աշխատելու փորձ (ցանկալի է)
• Սիրող, պատասխանատու ու հոգատար վերաբերմունք
• Ստեղծագործական մտածելակերպ և թիմային աշխատանքին պատրաստակամություն
• Երեխաների դաստիարակություն և խնամք՝ համապատասխան ծրագրերին
• Օրվա ակտիվությունների կազմակերպում՝ խաղ, երգ, ձեռքի աշխատանքներ և այլն
• Անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ
• Ծնողների հետ համագործակցություն և պարբերական հաղորդակցություն
• Ապահովել ջերմ, հարմարավետ և զարգացնող միջավայր խմբում
• Ուրախ, համերաշխ և աջակցող աշխատանքային միջավայր
• Կայուն աշխատավարձ
• Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություններ
• Երեխաների ժպիտներ՝ որպես ամենօրյա մոտիվացիա
Եկե՛ք միասին կառուցենք հոգատար ու լուսավոր մանկություն։
Այս աշխատանքին դիմելու համար Ձեր տվյալները էլ․ փոստով ուղարկեք հետևյալ հասցեին՝ lolopingvinik@gmail.com