SEO մասնագետ

Website Triune Digitals

Triune Digitals-ը փնտրում է փորձառու SEO մասնագետի, ով կարող է ստանձնել նախագծերի ամբողջական կառավարման պատասխանատվությունը, ռազմավարության մշակումից մինչև դրա իրականացում, և կարող է չափելի արդյունքներ ապահովել նախագծի շրջանակներում։

🚀Ինչի համար եք պատասխանատու լինելու
SEO ռազմավարության մշակման և իրականացման ղեկավարում բազմաթիվ նախագծերում
Բովանդակային ռազմավարությունների մշակում և իրականացում՝ հիմնվելով բանալի բառերի հետազոտության և որոնումների արդյունքների վրա
Աճի հնարավորությունների բացահայտում և օրգանական երթևեկության մասշտաբավորում
Արդյունավետության մոնիթորինգ՝ Google Search Console, Google Analytics, Ahrefs և այլն գործիքների միջոցով
Տվյալների վերածումը գործնական վերլուծությունների և հաճախորդների վերաբերյալ հստակ հաշվետվությունների

🎯Ում ենք մենք փնտրում
3+ տարվա գործնական SEO փորձ (գործակալությունում աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն)
Տեխնիկական SEO-ի, էջի և բովանդակության ռազմավարության խորը ըմբռնում
Նախագծերը անկախ կառավարելու և առաջադրանքները առաջնահերթություն տալու ունակություն
Տվյալահեն մտածելակերպ՝ հաշվի առնելով traffic-ը, conversion-ները և ROI-ն։
SEO գործիքների հետ աշխատելու փորձ (Ahrefs, SEMrush, Screaming Frog, GSC, GA)
Նախաձեռնող, խնդիրներ լուծող, ով ստանձնում է պատասխանատվություն և ապահովում արդյունքներ
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է

💼Ինչ ենք մենք առաջարկում
Բարձր մրցակցային աշխատավարձ՝ 300,000+ (փորձից կախված)
Արդյունավետության վրա հիմնված աճի հնարավորություններ
Բազմազան նախագծեր միջազգային տարբեր շուկաներից
Աջակցող և համագործակցող թիմ

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել triunedigitals.com.

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել triunedigitals.com.

Կապ

Triune Digitals

Առնչվող աշխատանքներ