HR մասնագետ

Website 𝐒𝐀𝐕 𝐇𝐨𝐥𝐝𝐢𝐧𝐠

Արդեն 14 տարի հայկական շուկայում իր ոլորտի առաջատար SAV Holding-ը շարունակում է զարգանալ՝ դառնալով ավելի ճանաչելի և պահանջված։
Սեփական արտադրությունը և եվրոպական բրենդերի բացառիկ ներկայացուցչությունը մեզ ապահովում են կայուն աճ ու հաջողություններ, որի լավագույն ապացույցը մեր դինամիկ աճող թիմն է։
Ընկերության ակտիվ ընդլայնման շրջանակում փնտրում ենք HR մասնագետի, որը կմիանա մեր ընկերական և զարգացող թիմին։
◻️ Պարտականություններ
✔Թափուր աշխատատեղերի հայտարարությունների կազմում, տեղադրում տարբեր հարթակներում
✔CV-ների առաջնային զտում
✔Հարցազրույցների կազմակերպում
✔Աշխատակիցների ներգրավման և ադապտացիայի գործընթացների կազմակերպում՝ ներառյալ աշխատանքի նկարագրի թարմացում, թեկնածուների հետ հանդիպումների նշանակում, գրավոր և բանավոր հաղորդակցություն
✔Կատարողականի գնահատում
✔ՄՌԿ քաղաքականության, ընթացակարգերի մշակում և թարմացում
✔Աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական փոփոխությունների հետևում
✔Կադրային փաստաթղթաշրջանառության (աշխատանքի ընդունում, արձակուրդների ձևակերպում, աշխատանքից ազատում) վարում
✔Աշխատակիցների անձնական գործերի վարում (թվային և թղթային), աշխատողների տվյալների գաղտնիության պահպանում
✔Աշխատաժամանակի պահպանմանը, բացակայություններին, արձակուրդներին և նպաստներին հետևում
✔Աշխատավարձի և արձակուրդային տվյալների հաշվառման օժանդակում
✔Աշխատանքային ժամերի հաշվարկ
✔Ապահովագրական ցուցակների կառավարում
💡 Պահանջներ
• Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտական կամ իրավաբանական)
• Կազմակերպչական հմտություններ և ուշադրություն մանրուքներին
• MS Office / Google Docs լավ տիրապետում
• CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ (ցանկալի՝ Bitrix24)
• Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և պատրաստակամություն սովորելու
🤝Մենք առաջարկում ենք
• Ստեղծագործ աշխատանքային միջավայր
• Զարգանալու և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն
• Մրցակցային աշխատավարձ (մանրամասները՝ հարցազրույցի ընթացքում)
• Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա
• Բժշկական ապահովագրություն
• Սպորտ փաթեթ
• Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00
📍 Աշխատանքի վայր՝ Arinj, B District, 2/1, 1st street
📨 Դիմելու համար՝
📧 𝐡𝐫@𝐬𝐚𝐯.𝐚𝐦
📞 +𝟑𝟕𝟒 𝟒𝟑 𝟒𝟓𝟎 𝟖𝟎𝟖

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել 𝐬𝐚𝐯.𝐚𝐦.

Այս աշխատանքին դիմելու համար խնդրում ենք այցելել 𝐬𝐚𝐯.𝐚𝐦.

Կապ

𝐒𝐀𝐕 𝐇𝐨𝐥𝐝𝐢𝐧𝐠

Առնչվող աշխատանքներ