Ներմուծման օպերատոր
Website IranImport Group
Փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող մասնագետի՝ երկարաժամկետ համագործակցության նպատակով։ Աշխատանքն իրականացվելու է մեր երևանյան գրասենյակից։
Հիմնական պարտականությունները՝
– Ներմուծման գործընթացների ամբողջական կազմակերպում և վերահսկում
– Կապի հաստատում իրանական գործարանների և մատակարարների հետ
– Հաճախորդների խորհրդատվություն և պատվերների ընդունում
– Անհրաժեշտ փաստաթղթավորման իրականացում և տվյալների համակարգում
– Ղեկավարությանը պարբերական հաշվետվությունների ներկայացում
Պահանջներ թեկնածուին՝
– Բարձրագույն կրթություն (լեզվաբանական կամ տնտեսագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն)
– Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում (պարսկերենի իմացությունը մեծ առավելություն է)
– Գործարար նամակագրության և հաղորդակցման հմտություններ
– Համակարգչային գրագիտություն (MS Office)
– Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն